Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել Է առեւտրական կապերի զարգացումը

Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել Է առեւտրական կապերի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում հունիսի 27-ին բանակցություններ Է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին այդ մասին հայտնել Է Հնդկաստանի վարչապետի դիվանատունը Twitter-ի իր Էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտրական կապերի ամրապնդումը, համագործակցությունը կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման նատակով, նոր տեխնոլոգիաները եւ մշակութային կապերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Իր հերթին Հնդկաստանի արտաքին գործերի նախարաությունն իր կայքում նշել Է, որ Մոդին եւ ֆոն դեր Լյայենը գոհունակություն են հայտնել Հնդկաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրական եւ ներդրումային համաձայնագրերի շուրջ բանակցությունների վերսկսման առթիվ:

«Երկու ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել արդի գլոբալ եւ տարածաշրջանային իրադրարձությունների շուրջը»,- նշում Է գերատեսչությունը: Հնդկաստանի կառավարության ղեկավարը մասնակցել Է Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի աշխատանքին: Այդ միջոցառման հարթակներում նա երկկողմ հանդիպումներ Է անցկացրել «յոթնյակի» եւ հրավիրված երկրների ղեկավարների հետ: Յոթի խմբի գագաթնաժողովն սկսվել Է հունիսի 26-ին Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]