Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Նույնիսկ 15 տարվա վաղեմության քրեական գործը կարող է ունենալ պատասխան. Աննա Վարդապետյան

Նույնիսկ 15 տարվա վաղեմության քրեական գործը կարող է ունենալ պատասխան. 
Աննա Վարդապետյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանից  հանձնարարական է ստացել ուսումնասիրել 2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների 8 դեպքերով հարուցված քրեական գործերը և իրեն տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդապետյանի խոսքով՝ պետք էր հասկանալ՝ կա՞ն իրավաբանական հիմքեր այն մարդկանց ասածների մեջ, ովքեր տարիներ շարունակ բողոքում են նախաքննությունից, ասում են, որ անարդարություն է եղել, թե՞ դա արդարության պակասի էմոցիոնալ ընկալում է եղել:

Նա նշեց, որ  վարչապետի որոշմամբ՝ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը սկսեց խորհրդատվական եզրակացություններ կազմել բոլոր գործերի վերաբերյալ, այս վերլուծությունը դարձավ մոտ 150 էջ: Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ խորհրդատվական այս գործերը, որոնց մասին մարդիկ տարիներ շարունակ խոսում էին քաղաքական հարթակներից, վերածվեցին իրավական գնահատականների և թույլ տվեցին, որ նախաքննությունը նոր աչքով նայի այս գործերին։

«Սևազգեստ մայրերի 4 գործերի ուսումնասիրությունը ինձ հույս ներշնչեց, որ անգամ 15 տարի վաղեմության գործով ունեցել ենք նախաքննության բացթողում կամ ունեցել ենք օբյեկտիվորեն անհնար բացահայտվող գործ, բայց այդ հարցը կարող է ունենալ պատասխան։ Այսինքն՝ չի լինի վերք, որը տարիներ շարունակ կարնահոսի և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացնի»,- ասաց Վարդապետյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]