Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Իսպանիայի վարչապետի հանդիպումը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և 
Իսպանիայի վարչապետի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Մադրիդում տեղի ունեցող գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործունեության և միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի հետ կապված հարցեր:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեից պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]