Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ 
«Ռոմա»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը իր սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ «Ռոմա»-ին որակել է «իսկապես բացառիկ» ակումբ:

««Ռոմա»-ի մարզաշապիկը կրելու առաջին իսկ պահից ձգտել եմ հաղթանակների այս ակումբի և ֆանտաստիկ երկրպագուների համար: Հպարտ եմ այն հաղթանակով, որով միասին հասանք Տիրանայում (Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը-հեղ.): Այն այստեղ անցկացրած երեք տարիների լավագույն ավարտը եղավ»,- գրել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանն առանձնակի շնորհակալություն է հայտնել մարզչական կազմին, ակումբի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ իր «հավերժական քաղաք Հռոմն» իր սրտում միշտ իր տեղը կունենա:

Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղում էր Հռոմի «Ռոմայում»: Ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Միլանի «Ինտեր»-ում, սակայն ակումբը դեռևս պաշտոնապես չի հայտնել այդ մասին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]