Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրանից Հայաստան արտահանումը 3 ամսում աճել է 21 տոկոսով

Իրանից Հայաստան արտահանումը 3 ամսում աճել է 21 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:

Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։

Իրանը և Հայաստանը Երևանում մայիսի կեսին կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու  Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Ըստ պաշտոնյաների՝ համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական և շոշափելի զարգացումն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am