Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շիրակի մարզպետարանում քննարկվել է համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը

Շիրակի մարզպետարանում քննարկվել է համայնքների կադաստրային քարտեզներում 
հայտնաբերված սխալների ուղղման կարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում հուլիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի ղեկավարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Շիրակի մարզպետարանից, մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկվել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը, Շիրակի մարզի համայնքների ուղղված (ճշգրտված) կադաստրային քարտեզների վերաբերյալ տեղեկատվությունն ու անդրադարձ է կատարվել արդեն փոփոխված քարտեզներին և դրանցից պատասխանատուների օգտվելու անհրաժեշտությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am