Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ երեխաները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին

Հայ երեխաները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Ռոբոտների համաշխարհային 
օլիմպիադայի միջազգային փուլին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որում տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց  «Գիտտուն 1» թիմը Կապանից՝ հնարավորություն ստանալով մասնակցել Գերմանիայում կայանալիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին: Կրտսեր տարիքային խմբում հաղթեց «Best trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր Ֆիզմաթ թիմը։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանը նշեց, ՌՀՕ նպատակներից է զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, ինչպես նաև զարգացնել աշակերտների ստեղծարարությունը

«Օլիմպիադան 2016 թվականից ի վեր Հայաստանում կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այն նպատակ ունի իր շուրջ հավաքագրել երեխաների և մեծացնել ռոբոտասերների համայնքը: Կարևոր է, որպեսզի երեխաները, հմտանալով ռոբոտաշինության ոլորտում, լուծեն բավականին լուրջ խնդիրներ, սիրեն ռոբոտաշինությունը, ծրագրավորումը և դրա միջոցով փորձեն կառուցել մեր ապագան»,- նշեց Ադամյանը:

Ռոբոտաշինության մրցույթին մասնակցում էր 17 թիմ Երևանից և մարզերից (Լոռի, Կոտայք, Սյունիք, Շիրակ): Մրցույթին  մասնակցեցին թիմեր երեք տարիքային խմբերում՝ տարրական տարիքային խումբ (10 թիմ), կրտսեր (5 թիմ),  ավագ (2 թիմ): Թիմերը լուծեցին իրական խնդիրներ իրենց ռոբոտների օգնությամբԱյս տարի մրցույթը անցկացվեց «Ռոբո առաքելություն» և «Ապագա նորարարներ» կատեգորիաներում։ 

«Արդի ժամանակաշրջանում և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այժմյան համատեքստում այս մրցույթը կրկնակի կարևորություն է ձեռք բերում, քանի որ աշակերտների մոտ զարգացնում է ինչպես ծրագրավորման, այնպես էլ թիմային աշխատանքի ու նորարարական լուծումներ գտնելու հմտությունները»,- ընդգծեց Ադամյանը։  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am