Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Տնտեսագետի համոզմամբ՝ դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները

Տնտեսագետի համոզմամբ՝ դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում 
գտնվում են ներմուծողները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանում ներկայում դրամի արժևորման, արտարժույթի «էժանացման» պայմաններում այսօր ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տնտեսագետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 21-ին կայացած ասուլիսում:

«Այսօր ամենաբարվոք, ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները, ոչ արդյունաբերողները, ոչ արտադրություն հիմնողները, այլ ներմուծողները: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է «էժան դոլարով», արժևորված դրամով»,-ասաց Մանասերյանը:

Նա նկատեց՝ ներմուծողները հիմա նույն ապրանքների դիմաց ավելի էժան են վճարում, մեծ շահույթ են ստանում:

«Երբ տնտեսության մեջ նկատվում է ազգային արժույթի արժևորում, գրեթե ավտոմատ ձևով  դա անպայման բերում է գների անկման: Երբ մենք ներմուծման ուղղվածություն ունեցող պետություն ենք, ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայի գները: Երբ դրամն արժևորվում է, այդ գները՝ դրամով արտահայտված, մի քիչ պետք է անկում ապրեն, որը տեղի չի ունենում»,-ասաց տնտեսագետը:

Նա այդ առումով գների՝ պետական պատշաճ վերահսկողության կարիք է տեսնում: Տնտեսագետը նկատում է, որ այսօր ներկրողների ձեռքում կա արժևորված ազգային արժույթ, նաև անգամ բարձր գների համեմատ բարձր պահանջարկ կա, որքան էլ գները բարձրանում են, պահանջարկը չի նվազում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am