Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աշխատանք շոգին. արհմիությունները կոչ են անում ընդունել համաեվրոպական օրենք

Աշխատանք շոգին. արհմիությունները կոչ են անում ընդունել համաեվրոպական օրենք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անոմալ շոգերի ֆոնին Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում  շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։

Այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի օրենք, որը կարգավորում է աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում:

Աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում և 15%-ով, եթե հասնի 38 աստիճանի։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am