Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողով»-ին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային 
տիեզերագնացության համաժողով»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակներում  կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (Space for All) խորագրով ցուցահանդեսը: 

Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am