Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:
Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար:
Our community in Ahuntsic-Cartierville, is home to diverse families and it was a delight to visit the young campers of Ararat Summer Camp.
— Mélanie Joly (@melaniejoly) July 29, 2022
Thank you to @EAsourphagop for creating a space for Armenian youths, and thank you to the kids for letting me join in for a bit of fun. pic.twitter.com/Ns0tywXF8O
Կանադայի արտգործնախարարն այցելել է նաև Մոնրեալի Ահունստիկ-Կարտիերվիլ թաղամասում գտնվող «Արմենիա» հրուշակեղենի խանութ, որտեղ, իր խոսքով, 5-րդ սերնդի կանադահայերի կողմից պատրաստված իսկական հայկական ուտեստներ են մատուցում: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Մերջանյան ընտանիքին հյուրընկալության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում