Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սեւանում կընդարձակվի գիշերային լուսավորության ցանցը

Սեւանում կընդարձակվի գիշերային լուսավորության ցանցը

ԳԱՎԱՌ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 168 միլիոն 767 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 101 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 67 միլիոն 506 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող լուսավորության ցանց կառուցել Սեւան քաղաքի Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան, Քրքորյան, Մաշտոցի, Այվազովսկու, Մանթաշովի, Մհեր Մկրտչյան, Ռուսական, Կարեն Դեմիրճյան, Ձկնորսների, Սայաթ-Նովա, Րաֆֆու, Շիրազի, Նավավարների, Ազատության, Փափազյան, Կոմիսարների, Նալբանդյան, Աբովյան փողոցներում՝ 6300 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 180 լուսատու։

Ծրագրի իրականացումից հետո գիշերային լուսավորվածություն կունենան Սեւան քաղաքի քսան թաղամասերում բնակվող շուրջ 6000 բնակիչներ։

Ծրագրի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը հայտարարված է։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am