Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկվում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։
ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում