Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Քննությամբ պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի քաղաքացիներ Յադիգար Շուկուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) և Գիլման Հուսեյնովը (ծնված 1976 թ.)։ Յ.Շուկուրովը և Ռ.Ալիզադեն ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, Գիլման Հուսեյնովի աջ ոտքն անդամահատվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am