Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանը շփման գծում կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. մեկ զինծառայող զոհվել է

Ադրբեջանը շփման գծում կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. մեկ զինծառայող զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից՝ տեղեկացնելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ:

Ավելի վաղ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am