Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում իրադրության սրմանը

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում 
իրադրության սրմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա:

Պեսկովը տեղեկացրել է, որ ԼՂ-ում իրադրության լարման հետ կապված ՌԴ նախագահ Պուտինի գրաֆիկում չկա ծրագրված հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Այս պահին նախագահի գրաֆիկում չկա: Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է իրականացվել»,- ասել է նա:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am