Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի
12:17, 6 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սպիտակ տան դիմաց ուժեղ կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NBC4-ը՝ նշելով, որ ևս մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում:
Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է:
Կայծակի հետևանքով զոհվել են 29-ամյա մի տղամարդ, ինչպես նաև 76-ամյա Ջեյմս Մյուլլերն ու 75-ամյա Դոնա Մյուլլերը, ովքեր Վաշինգտոն էին եկել՝ տոնելու ամուսնության տարեդարձը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում