Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 34․8 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 34․8 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 5-7-ը 11 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհները բռնկվել են

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 900 քմ,

Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1.5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․4 հա, Եղվարդ քաղաքում՝ 2.8 հա, Առինջ գյուղում՝ 15 հա,

Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում՝ 10 հա,

Տավուշի մարզի Նավուր գյուղում՝ 4 հա:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ ընդհանուր մոտ 34․8 հա տարածքներում բռնկված հրդեհները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am