Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արոնյանը շնորհավորել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին արծաթե մեդալ նվաճելու առթիվ

Արոնյանը շնորհավորել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին 
արծաթե մեդալ նվաճելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Թվիթեր»-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին  44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ:

«Ուզբեկստանի և Հնդկաստանի երիտասարդ թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան,բայց Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։ Արծաթ նվաճելը և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է: Ես շատ հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արոնյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է:

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am