Իրանական պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովին
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ժամանել Է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել Է ՌԴ-ում Իրանի դեսպանությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետի համակարգման հարցերով տեղակալ բրիգադի գեներալ Ալի Աբդոլլահիի գլխավորությամբ, այցով ուղեւորվել Է Մոսկվա՝ մասնակցելու Անվտանգության շուրջ մոսկովյան միջազգային խորհրդաժողովի աշխատանքին: Երեկ Մոսկվա ժամանելուց հետո պատվիրակությունը հանդիպում Է ունեցել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Ջալալիի հետ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում