Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւան համայնքի մանկապարտեզներում ամփոփվել է հերթական տարեշրջանը

Սեւան համայնքի մանկապարտեզներում ամփոփվել է հերթական տարեշրջանը

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կատարած աշխատանքներն ամփոփվել են «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումների ծրագրերում ներառված էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրի բոլոր բաժինների կատարած աշխատանքները, որոնք արտացոլված էին մանկապարտեզի սաների երգերում, ոտանավորներում, պարային կոմպոզիցիաներում եւ բեմականացումներում:

Ստեղծագործական հետաքրքիր լուծումներով, ինքնատիպ մտահղացումներով աչքի  են ընկել  թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի, թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի, թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի սաների ներկայացրած համարները:

Երաժշտական յուրօրինակ անցումներով են ներկայացել  Գագարինի մսուր-մանկապարտեզի, Ծովագյուղի եւ Լճաշենի մանկապարտեզների  ավագ խմբի սաները:

Հայրենասիրական կատարումներով եւ բեմականացումներով աչքի են ընկել թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի , թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի, Չկալովկայի, Զովաբերի մանկապարտեզների սաները։

«2021-2022 ուստարում Սեւան համայնքում գործող 11 մանկապարտեզներին հրաժեշտ տվեց 382 երեխա` 169 աղջիկ, 213 տղա:

Դդմաշեն եւ Վարսեր բնակավայրերի մանկապարտեզների փոքրիկները հրաժեշտ տվեցին մանկապարտեզին, եւ նրանցից 40-ը՝ 12 աղջիկ, 28 տղա, կհաճախի Դդմաշեն եւ Վարսեր միջնակարգ դպրոցների հենքի վրա գործող նախակրթարաններ:

Սեւանի  «Բողբոջ» մանկապարտեզի հենքի վրա գործող նախակրթարանին հրաժեշտ տվեց 35 երեխա՝ 15 աղջիկ, 20 տղա, որոնք կհամալրեն առաջին դասարանցիների շարքերը:

Մեկնարկում է նոր տարեշրջանը, եւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում  2022 թվականի  օգոստոսի 19-ը ներառյալ կազմակերպվելու է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող երեխաների ազատումը մախադպրոցական հաստատություններից, 2022 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ, ըստ տարիքային խմբերի, կազմակերպվելու է երեխաների ընդունելություն առկա եւ առցանց եղանակով»,-ներկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am