«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
13:22, 17 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 5 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 62 քաղաքացի: Նրանց մեծ մասը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում