Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքում երկու երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքում երկու երկրների 
միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել:

  1. Ստորագրվել է հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին:
  2. Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման համապարփակ ծրագիր 2022-2026 թթ.:
  3. Համաձայնագիր Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին:
  4. Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին 2023-2024 թթ.:
  5. Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության և Ադրբեջանի մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության ծրագիր 2022-2025 թթ.:
  6. Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
  7. Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:
  8. Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
  9. Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:
  10. Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության և Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
  1. Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ։
  2. Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am