Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թուրքիայի 424 մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրքիայի 424 մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո 
Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 424 մտավորականներ ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ 424 գրողներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել կառավարությանը, քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային քայլեր ձեռնարկել խորքային պետության և մաֆիոզ ուժերի դեմ ու բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստված և կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։

«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am