Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպքի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարությունը

Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպքի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարությունը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթանում են Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շուրջ 15 կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է Բագրավանի տարածքից։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը նշեց, որ  ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

«300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։ Աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն»,-հավելեց Արաքսյա Կիրակոսյանը:

Արմենուհի Մխոյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am