Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում և տարածաշրջանում

ՀՀ ԱԺ փոխնախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել 
անվտանգային իրավիճակը ԼՂ-ում և տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների եւ սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]