Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Գյումրիում տրանսպորտի երթուղիների թիվը կնվազի

Գյումրիում տրանսպորտի երթուղիների թիվը կնվազի

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում երթուղիների թիվը կնվազի՝ գործող 9 երթուղու փոխարեն կլինի 7-ը։ Սակայն, սա չի նշանակում, որ քաղաքի որոշ թաղամասեր դուրս կմնան սպասարկումից. դրանք կսպասարկվեն որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը՝ տեղեկացնելով, որ  Գյումրիում այս պահին շահագործվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսներից 13-ը։  Դրանք սպասարկում են ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25/5 երթուղին է։ Հաջորդը,  ամենանայն հավանականությամբ, կլինեն 12 և 24 համարի երթուղիները:

«Այս պահին նոր միկրոավտոբուսներով այն երթուղները կսպասարկվեն, որի փողոցները համեմատաբար բարվոք վիճակում են: Բնականաբար, 66 մեքենան մեր բոլոր երթուղները սպասարկելու համար քիչ է: Գյումրու համայնքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը ևս 25 նոր միկրոավտոբուսներ ստանալու խնդրով»,- նշեց Արամ Սարուխանյանը՝ հավելելով, որ «Կայուն կանաչ զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի բերել նաև 5 էլեկտրաավտոբուս:

Նոր միկրոավտբուսների աշխատանքը համակարգելու ու քաղաքի նոր երթուղիները սպասարկելու  համար Գյումրու քաղաքապետարանին կից ստեղծվել է  «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։       

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am