Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում. ՊՆ

Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:

«Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ»,- հայտատարեց Թորոսյանը՝ հավելելով, որ այս ձեռագիրը ծանոթ է  դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակվանից:

«Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշեց նա:

Նշենք, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Արամ Թորոսյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ: «Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ընդգծեց ՊՆ խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am