Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի 18 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը

Հայաստանի 18 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 18 համայնքներում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 50.47 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։

Ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք:

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից  տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և  կուսակցությունների 12 դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ, բացի դիմումից, կուսակցությունը որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ընտրական ցուցակ, չի ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում՝ Ջրվեժ, Ճամբարակ;

2 թեկնածու 3 համայնքում՝ Տաշիր, Ակունք, Արենի;

3 թեկնածու 7 համայնքում՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ;

4 թեկնածու 3 համայնքում՝ Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան;

5 թեկնածու 1 համայնքում՝ Թալին;

7 թեկնածու 1 համայնքում՝ Սիսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am