Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ

Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների 
հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին  հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am