Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու

Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել  են ՆԳ նախարարության Հյուսիսային Օսիայի հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: «Մարդատար տրանսպորտի հոսքը, որը շարժվում Է Վրաստանի կողմը, լրջորեն մեծանում Է:

Հակաիրավական գործելակերպի եւ հակամարտային իրադրությունների ռիսկերի նվազեցման համար որոշում Է ընդունվել քաղաքացիներին թույլատրել հետիոտն անցում սահմանով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Այդ որոշումն ընդունվել Է հակաիրավական գործելակերպի եւ հակամարտային իրադրությունների ռիսկերի նվազեցման համար, նշել են վարչությունում: Ավելի վաղ այս վայրում սահմանը կարելի Էր հատել միայն տեղաշարժման անվավոր միջոցներով:

«Բացի այդ, հսկիչ անցակետում առաջիկայում կբացվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը հայտարարել Է, որ Վրաստան մուտք գործելու հերթում կուտակվել Է շուրջ 3,5 հազար մարդատար եւ 1,3 հազար բեռնատար ավտոմեքենա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am