Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով

ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կատարում Է համաշխարհային առեւտրի աճի՝ իր գնահատման վերանայում դեպի նավազեցումը՝ խոստովանելով, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով կանխատեսումը մռայլ տեսք ունի: Այս կարծիքն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան հայտնել Է սեպտեմբերի 27-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք զբաղվում ենք մեր կանխատեսումների վերանայմամբ, բայց դրանք շատ հուսադրող տեսք չունեն: Ամեն ինչ վկայում Է ցուցանիշների նվազումը: Եթե ընդհանուր առմամբ ասենք, ապա կանխատեսումը մռայլ տեսք ունի»,- հայտնել Է կազմակերպության ղեկավարը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում՝ չհայտնելով ստույգ գնահատումը:

Ապրիլին ԱՀԿ-ն արդեն 2022 թվականի համար համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը վերանայել Է 4,7 տոկոսից մինչեւ 3 տոկոս: Այն ժամանակ ԱՀԿ-ի փորձագետները նշել են, որ առեւտրի եւ արտադրության ծավալի կրճատումն ամենայն հավանականությամբ իր վրա կզգա ամբողջ աշխարհի բնակչությունը «պարենի եւ Էներգիայի ավելի բարձր գների» պատճառով, «ինչպես նաեւ նկատի առնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից արտահանվող ապրանքների քանակի նվազումը»:

Ըստ որում «մեծ ռիսկի» են ենթարկվում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եկամուտներով պետությունները, քանի որ դրանք պարենի համար ծախսում են իրենց եկամուտների ավելի զգալի մասը, քան հարուստ երկրները: 2023 թվականի համար համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը կազմել Է 3,4 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am