Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ նախագահը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ՀՀ նախագահը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի 
պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:

Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am