Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն

Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»-
ը ընդմիշտ կխափանվեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

Առանց արագ վերանորոգման՝ ծովի ջուրը կթափանցի խողովակներն, ինչը կոռոզիա կառաջացնի, կարծում են հրապարակման զրուցակիցները։

Ըստ օրաթերթի՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը և պետական անվտանգության մարմինները կասկածում են, որ միջադեպի պատճառը դիվերսիա է եղել։

Գազատարների հետ կապված միջադեպից հետո Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նավերի տեղաշարժի նկատմամբ։ Բեռլինը մտադիր է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել կարևոր ենթակառուցվածքների, երկրի ափամերձ տարածքների, հեղուկ բնական գազի ընդունման կառուցվող տերմինալների և ջրի տակով անցնող հեռահաղորդակցության մալուխների պաշտպանությանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am