ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 8-ի երեկոյան պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը. ՀՀ ՊՆ
13:37, 9 Հոկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 8-ի երեկոյան տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում