Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունները ստորագրել են 
փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:

Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջեւ համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am