Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին «Թումո» կենտրոնը

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին «Թումո» կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների միջազգային կենտրոնների ցանցը համալրվել է ևս մեկով. օրերս իր դռները բացեց Ցյուրիխի «Թումո» կենտրոնը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից,
«Թումո»-ի և թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական Creative Technologies Lab նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի «Թումո»-ի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, եռաչափ մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

«Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ «Թումո»-ի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, նախատեսվում է, որ մոտ ապագայում նոր կենտրոններ են հիմնադրվելու Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am