Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մամիկոն Ղարիբյանը «Yerevan Open» -ի առաջատարներից է

Մամիկոն Ղարիբյանը «Yerevan Open» -ի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ,  16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են  Կլեմենտ Սուչևը, Ալեքսեյ Գուգանովը: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Կոտանջյանը, Լևոն Բաբուջյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներ են, որոնցից մեկը Մամիկոն Ղարիբյանն է:

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am