Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Անհոյ նահանգը Չինաստանի տնտեսական զարգացման և մշակութային կյանքի անբաժան մասն է

Անհոյ նահանգը Չինաստանի տնտեսական զարգացման և մշակութային կյանքի 
անբաժան մասն է

ՀԱՅՖԵՅ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Անհոյ նահանգի այցեքարտը բացառիկ գեղեցկությամբ լեռներն են, ուրույն համ ունեցող թեյերը ու արագ տեմպերով զարգացող քաղաքներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Անհոյ նահանգ:

Անհոյ նահանգը տեղակայված  է Չինաստանի արևելյան հատվածում է: Նահանգը երկրի տնտեսական աճի և մշակութային կյանքի անբաժանելի մասն է կազմում:

Չինաստանում նահանգն առավել կարճ տարբերակով անվանում են Ին:

Լուսանկարները` Վարվառա Հայրապետյանի

Այս նահանգը համաշխարհային համբավ ունի իր երեք լեռների, երեք գետերի և երկու լճերի շնորհիվ: Հուանգշան լեռը (երբեմն կոչվում է դեղին լեռ) հայտնի է իր վեհությամբ և հանգստությամբ: Այն ընդգրկված է մշակույթի համաշխարհային ժառանգություն, բնության համաշխարհային ժառանգություն և համաշխարհային գեոպարկ ցանկերում:

2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել են նաև Սիդի և Հոնգոնգ հնագույն գյուղերը, որոնք գտնվում են Անհոյի հարավում: Դրանք համարվում են «աշխարհի ամենալավ պահպանված հնագույն բնակավայրերը» և «աշխարհի ամենագեղեցիկ գյուղերը»:

Անհոյ նահանգը հայտնի է նաև բացառիկ և յուրահատուկ համեր ունեցող թեյերով, որոնք մեծ տարածում ունեն ամբողջ Չինաստանում: Թեյի հարյուրավոր տեսակների շարքում նահանգի բնակիչներն առանձնացնում են 4-ը` «Հուանգշան Մաոֆենգ», «Կիմոն Սև թեյ», «Լուան Գուպիեյն» և «Տայփինգ Հուկու»:

Անհոյի մարզկենտրոնը` Հեֆեյը, մեծ զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաք է, որն ունի 3000 տարվա պատմություն: Քաղաքի ընդհանուր մակերեսը 11,4 հազար  քառակուսի կիլոմետր է, մշտական բնակչության թիվը՝ մոտ 10 միլիոն: Այն  Չինաստանի ամենաարագ զարգացող քաղաքն է վերջին երկու տասնամյակների ընթացքում

Քաղաքի ՀՆԱ-ի ծավալը 2021 թվականին կազմել է 1,14 տրիլիոն յուան, որը 19-րդն  է չինական քաղաքների շարքում:

Հեֆեյը համարվում է միջազգային նշանակության նորարարական քաղաք: Մարզկենտրոնում գործունեություն են ծավալում մոտ 10 միջազգային գիտական կենտրոններ: Այս քաղաքում են տեղակայված մի շարք արտադրական կենտրոններ, գործարաններ, ինչպես օրինակ ավոտարտադրության ոլորտում հեղինակություն վայելող, բեռնատար մեքենանների արտադրությամբ զբաղվող JAC ընկերությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am