Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև

Բելգիայի վարչապետը  ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ողջույններ Բելգիայի վարչապետին։ Մենք սկսում ենք բանակցությունները։ Համոզված եմ, որ դրանք առարկայական և օգտակար կլինեն երկու կողմերի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում և տեսագրություն է տեղադրել հանդիպման սկզբից։

Շաբաթ օրը ավելի վաղ Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Մատեուշ Մորավիեցկին և Ինգրիդա Սիմոնիտեն ժամանել են Կիև և իրենց ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am