Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում

Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջիկայում կկառուցվի 5 նոր մանկապարտեզ, նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ նոր մանկապարտեզները կառուցվելու են  Արաբկիրում՝ թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում, իսկ Նորագավիթի և Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզներն ամբողջությամբ կվերակառուցվեն:

«Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են: Նշեմ, որ  այստեղ որոշակի խնդիր էր ծագել հարակից ավտոտնակների հետ կապված, 4 ավտոտնակ արդեն ապամոնտաժվել է և նախագծող կազմակերպությունն արդեն կարողանում է շարունակել իր աշխատանքը: Այս մանկապարտեզը կունենա 6 խումբ՝ 180 երեխայի համար: Հույս ունենք, որ առաջիկայում նախագծման բոլոր աշխատանքները և փորձաքննություններն ավարտված կլինեն և կկարողանանք տեղափոխվել շինարարության փուլ»,-նշեց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ Ծարավ Աղբյուր փողոցում մանկապարտեզը նախատեսվում է 10 խմբի համար: Նախնական հողատարածքը կազմել է մոտ 5 հազար քմ, սակայն դիմել են, որ հավելյալ ևս 3 հազար քմ հողատարածք հատկացվի: Նա հավելեց, որ մանկապարտեզի նախնական որոշված տեղադիրքի հետ որոշակի փոփոխություններ են կատարվել: Նոր տեղադիրքի հետ կապված բոլոր հաստատումներն առաջիկայում կլինեն և նախագծման աշխատանքները կշարունակվեն:

Անդրադառնալով Նոր Խարբերդի մանկապարտեզին՝ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ  նախագծող կազմակերպությունը նոր հողակտորի կոորդինատներն արդեն տրամադրել է: Ըստ նրա՝ այս մանկապարտեզը գործելու է 6 խմբով, որտեղ 180 երեխա է հաճախելու:

«Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի շենքը վթարային է: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել են քանդման աշխատանքներ: Այս մանկապարտեզի վերակառուցումն ընդգրկված է Եվրոպական ներդրումային բանկի երկրորդ ծրագրում: Այստեղ ևս գործելու է 6 խումբ»,-ասաց փոխքաղաքապետը:

Նորագավիթի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ առաջիկայում քաղաքապետի մասնակցությամբ կքննարկվեն կառուցման ժամկետները և իրականացվող ծրագրերը:

Քաղաքապետ  Տիգրան Ավինյանը  Լևոն Հովհաննիսյանին հանձնարարեց նոր մանկապարտեզների ծրագրերը անձնական հսկողության տակ պահել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am