Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կիսված ընտանիքներում երկարատև բաժանումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավոր

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կիսված ընտանիքներում երկարատև 
բաժանումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների. Արցախի ԱԺ 
պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Էլյանորա Հովհաննիսյանն ընդգծում է ՝ Լաչինի միջանցքի  արգելափակման պայմաններում կիսված ընտանիքներում կան մանկահասակ երեխաներ, ովքեր,  տարիքից ելնելով, իրականում չեն պատկերացնում այս դժվարությունները և դրանց օբյեկտիվ պատճառները: Շատերը նույնիսկ  նեղացել են իրենց ծնողներից և դադարել են շփվել նրանց հետ: Սա բավականին լուրջ հոգեբանական խնդիր է և կարող է ծանր հետևանքներ ունենալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:

«Իհարկե, ստեղծված իրավիճակը դժվար հաղթահարելի է բոլորիս համար, բայց առավել դժվար է կիսված ընտանիքների համար, քանի որ կան մանկահասակ երեխաներ, որոնք իրականում չեն պատկերացնում այս դժվարությունները և դրանց օբյեկտիվ պատճառները»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց՝ եթե իրարից զատված ընտանիքները սկզբնական փուլում փորձում էին իրար հուսադրող կոչերով, խորհուրդներով հաղթահարել այս դժվարությունները, ապա այս երկարատև անորոշության մեջ դժվարանում են  պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է հաղթահարեն այս իրավիճակը:

«Իհարկե, ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնք պարբերաբար այցելում են այդ ընտանիքներին, փորձում են հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն:  Սոցիալական խնդիրները, իհարկե, լուծվում են պետության հովանու ներքո, բայց ես ուզում եմ ասել,  որ հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար մենք պատասխանատու ենք բոլորս՝ որպես հանրություն:  Իրականում շատ դժվար իրավիճակ է և այն երեխաների մոտ, որոնց հետ անձամբ եմ շփվում:  Արդեն  նկատում եմ հուսալքություն, հուսահատություն, որովհետև իսկապես չեն պատկերացնում, երբ կհանդիպեն  իրենց ծնողների հետ»,- ասաց Էլյանորա Հովհաննիսյանը:

Նա հատուկ շեշտեց, որ կան նաև սպեցիֆիկ խնդիրներ, որոնք կարողանում են լուծել միայն  այդ երեխաների ծնողները. «Սա շատ լուրջ խնդիր է, և ես նույնիսկ սարսափում եմ մտածել, թե հոգեբանական ի՞նչ ծանր  հետևանքներ կունենա այս իրավիճակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am