Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

 Շիրակի մարզպետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ

 Շիրակի մարզպետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի 2022 թվականի թիվ 15/50 որոշման համաձայն՝ Շիրակի մարզպետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 1-ից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ Շիրակի մարզպետարանի 14 ստորաբաժանումների փոխարեն կգործի 10-ը: «Սա նշանակում է, որ բոլոր մարզպետարանները 2023 թվականի մարտի 1-ից ունենալու են նոր կառուցվածք: Խոսքը վերաբերում է միայն կառուցվածքային փոփոխություններին. որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ միաձուլվում են: Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա սահմանված է, որ կառուցվածքային փոփոխությունն աշխատողների կրճատմամբ չի ուղեկցվելու, բայց շատ հնարավոր է վարչության կամ բաժինների պետերի հաստիքների փոփոխություն՝ նրանց կառաջարկվեն այլ պաշտոններ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:

«Ներկայումս, ըստ հաստիքացուցակի, Շիրակի մարզպետարանում հաստիքների թվաքանակը 132 է, բայց թափուր հաստիքներ շատ կան և այդ 132-ից միայն 110-ն են քաղաքացիական ծառայության պաշտոններ»,- հավելեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։

Շիրակի մարզպետարանում 7 ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ստեղծվում է նոր 3 ստորաբաժանում, իսկ մյուս վարչություններն ու բաժիններում հնարավոր են միայն անվանական փոփոխություններ:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ միավորվում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ու հողօգտագործման բաժինը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև միավորվում են քարտուղարությունը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի և անձնակազմի կառավարման բաժինները:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am