Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Microsoft-ը հաստատել է մոտ 10 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մտադրությունը

Microsoft-ը հաստատել է մոտ 10 հազար մարդու աշխատանքից հեռացնելու 
մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Microsoft ընկերությունը  հունվարի 18-ին  հաստատել է աշխատակազմը մոտ 10 հազարով կրճատելու պլանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին հայտնել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան:

«Նախ, մենք տեսանք, որ մեր հաճախորդները համաճարակի ընթացքում ավելացնում են թվային ծառայությունների վրա ծախսերը, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օպտիմալացնում ծախսերը՝ ավելի քիչ ծախսերով հասնելով  ավելիին», - գրել է Նադելան:

Microsoft-ի բաժնետոմսերի գները քիչ են փոխվել հունվարի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում։ Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 21%-ով և կազմում է մոտ 1,79 տրլն դոլար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am