Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը. Մարիա Գևորգյան

Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը. Մարիա 
Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի կանանց այս տարվա առաջնության հաղթող Մարիա Գևորգյանը պատիվ է համարում 5-րդ անգամ երկրի չեմպիոն դառնալը:

«Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը: Հայաստանի առաջնությունն իրապես շատ ուժեղ մրցաշար է և ուժեղ է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար: Այս հաղթանակը շատ պարտավորեցնող է»,-

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Գրոսմայստերը շեշտեց, որ առաջնությունում իր համար որոշիչ եղավ Սուսաննա Գաբոյանի դեմ հաղթական պարտիան:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցեց Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am