Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվել է 13 հայ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով երկրաշարժի հետևանքով 
Թուրքիայում և Սիրիայում զոհվել է 13 հայ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:  

«Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ Միրնա Մինասյան-Թէնէքչեան, Ալպեր Թէնեքչեան: Թուրքիայում զոհվել են Սամի, Աիդա, Ալեքս Թաբաշները, Մարիամ Քարաթաշը, Դշխուն Մեսրոպյան/Բալըքյանը, Արմիկ Մեսրոպյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Պայծառ Սիլահլինը, Անթուան Հորոզը, Զիլան Տիգրիսը,  Յոհաննա Կարոլինա Կապը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Կան նաև վիրավորներ: Մի մասը վիրահատված է և բուժում է ստանում, մյուս մասը թեթև վնասվածքներ է ստացել: Հայկական հաստատությունները ևս վնասվել են, զգալի տուժել են հատկապես Սիրիայի տարածքում: Ճշտվում է կոնկրետ վնասի չափը, այդ հաստատությունների հետագա օգտագործելիության հնարավորությունը:

Թվերը, վնասների մասին տեղեկությունները վերջնական չեն: Թուրքիայում արդեն հայտնում են 30 հազարից ավելի զոհի մասին, Սիրիայում զոհերի թիվը 1400-ից ավելին է: (խմբ. Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ): 

Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային: Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն: Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց, որ շատ հայրենակիցներ դիմել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ հանգանակության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am