Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհ Է դարձել ավելի քան 46 հազար մարդ

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհ Է 
դարձել ավելի քան 46 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 46 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով vesti.ru-ին.

Զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միայն Թուրքիայում 345 հազար բնակարան է քանդվել, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում փետրվարի լույս 19-ի գիշերը 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Գեքսուն քաղաքի մոտ։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:

Թուրքիայում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am