Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանում մեկնարկել է կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագիր

Հայաստանում մեկնարկել է կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման 
ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:

Այն նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտներին առնչվող հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ հակակոռւպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Կարեն Բիշարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Երևանում Եվրոպայի  խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի  պատասխանատու  Զուզանա Սորոսինովան և այլք:

«Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով, որ այդ բնագավառը նաև Գլխավոր դատախազության կարևորագույն առաջնահերթություններից է:

Իր ելույթում գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է համատեղ միջոցառումների անցկացումը՝ ուղղված  նշված ոլորտում դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Մանասյանի խոսքով՝  կարևոր է  ծրագրին ոչ միայն Գլխավոր դատախազության, այլև մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների մասնակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կարևոր նախաձեռնության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերի համար:

Նշվում է, որ քննարկմանը միջազգային ու ազգային փորձագետները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրենց վերլուծությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am