Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Nokia-ն փոխել է տարբերանշանը և ռազմավարությանը

Nokia-ն փոխել է տարբերանշանը և ռազմավարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nokia-ն (NOKIA.HE) կիրակի օրը հայտարարել է, որ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է փոխել իր տարբերանշանը և ռազմավարությունը և կենտրոնացած է ագրեսիվ աճի վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Reuters» գործակալությանը:

Նոր տարբերանշանում ընկերությունն այլ լուծում է տվել,   որի արդյունքում NOKIA բառն այլևս ուրիշ տեսքով է: Հին լոգոյի խորհրդանշական կապույտ գույնը փոխարինվել է գույների շարքով՝ կախված տարբերանշանի օգտագործումից:

Ընկերության գլխավոր տնօրեն Պեկկա Լունդմարկը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են վերագործարկել բրենդը և այլևս չասոցացվել բջջային հեռախոսների հետ, քանի որ այժմ իրենք տեխնոլոգիական ընկերություն են բիզնեսի համար:

2020 թ.-ին ֆիննական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելիս Լունդմարկը երեք փուլից կազմված ռազմավարություն էր որդեգրել՝ վերագործարկում, արագացում և ընդլայնում: Լունդմարկը հայտնել է, որ առաջին փուլն արդեն ավարտված է, և ընկերությունն անցնում է երկրորդ փուլին:

Nokia-ն նպատակ ունի ընդլայնել ծառայությունների մատուցման իր բիզնեսը՝ սարքավորումներ վաճառելով հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին:

«Reuters»-ը նշում է, որ Nokia-ի նպատակաուղղվածությունը դեպի արտադրության ավտոմատացում և տվյալների կենտրոններ կհանգեցնի մրցակցության այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը և Amazon-ը:

Nokia-ն բջջային հեռախոսների երբեմնի խոշորագույն արտադրողն էր աշխարհում, սակայն 2014 թվականին վաճառել էր այդ բիզնեսը Microsoft-ին: Դրանից հետո ընկերությունը կենտրոնացել է հեռահաղորդակցության սարքավորումների վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am