Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Դրանք ոչ ավելին են, քան ուղղակի խոսակցություններ. Փաշինյանը՝ ՀՀ-ի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության մասին

Դրանք ոչ ավելին են, քան ուղղակի խոսակցություններ. Փաշինյանը՝ ՀՀ-ի միջոցով 
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության մասին

ԲԵՌԼԻՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն շրջանցվում Հայաստանի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ Հայաստանի հետ ԵՄ-ի առևտուրը մեծացել է:

«Որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք ու ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք ու թափանցիկ են: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները: Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլ նաև Հայաստանից արտահանումն է ավելացել դեպի ԵՄ երկրներ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում:

Անդրադառնալով պատժամիջոցները շրջանցելու հետ կապված խոսակցություններին՝ Փաշինյանն ընդգծեց. «Դրանք ոչ ավելին են, քան ուղղակի խոսակցություններ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր ՀՀ-ից է իր տիրապետության տակ վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Եվ սա, կարծում եմ, այն ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ, հարգելով մեր բոլոր հարաբերությունները, մեր բոլոր գործընկերներին՝ գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն»:

Փաշինյանը չի կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել: Մյուս կողմից, վարչապետը շեշտեց, որ համակ ուշադրությամբ կհետևեն իրադարձություններին՝ օգնելու մասնավոր հատվածին, որ այնպիսի գործունեություն չծավալեն, որը կարող է փչացնել ՀՀ հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am